16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երաժշտական դպրոցին հավելյալ գումար է հատկացվել

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով: Երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության նախկինում ընդունած որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու և դպրոցը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ է հատկացնել ևս 28 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ  30 մլն դրամ կհատկացվի  նույն մարզի Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով: Վերոնշյալ խնդիրը կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ: Նշենք, որ այս երկու հարցերն էլ բարձրացվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ս.թ. նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ