Հույժ կարեւոր. հետ է շպրտելու …
Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` տեղակալների մասնակցությամբ հույժ կարեւոր խորհրդակցություն է հրավիրել: Նա մասնավորապես ասել է, որ պատասխանատու ժամանակներ են, որ շատերը փորձելու են ոստիկանության վրա քար շպրտել:
“Այդ քարերը պիտի ետ շպրտվի` մեր աշխատանքով”,-ասել է Գասպարյանը` հորդորելով չմտածված քայլեր չանել: “Աստծո կամոք մենք հասնելու ենք մեր նպատակին, ոստիկանի գործը բարի է”,-ասել է նա:
Հիշեցնենք, օրերս հետաքրքիր զարգացումներ են նկատվում իրավապահ երկու մարմինների` դատախազության եւ ոստիկանության հարաբերություններում: Երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը միջնորդել է պատասխանատվության կանչել իրենց աշխատանքում թերացած ոստիկաններին:
Խոսքը վերաբերում է 2013 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Դալմայի այգիներում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրգործին: Դատախազությանը պահվածքը, մեր տեղեկություններով, ոստիկանությունում չեն հասկացել, քանի որ ոստիկանությունը սպանությունը բացահայտել էր եւ կա կասկածյալ: