28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել. Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր հայտարարությունը ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ

Թուրքիայի պաշտոնական շրջանակներից նոր մեկնաբանություններ են արվել խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:

Թուրքական զինուժի պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան մամլու հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 24 և 25-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդն ու ցամաքային ուժերի կցորդը հրավիրվել են ԶՈՒ գլխավոր շտաբ, որտեղ նրանք իրազեկել են ստեղծված իրադրության մասին, գրում է Ermenihaber.am-ը:

«Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) ռազմական կցորդն ու ցամաքային կցորդը ՌԴ-ին պատկանող SU-24 ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված 2015թ. նոյեմբերի 24 և 25-ին հրավիրվել են գլխավոր շտաբ, որտեղ նրանց հաղորդվել են դեպքի մանրամասները և քննարկում տեղի ունեցել:  Նշյալ հանդիպման ժամանակ մենք տեղեկացրել ենք, որ ինքնաթիռին նախազգուշացնելիս մեզ հայտնի չի եղել, թե որ երկրին է այն պատկանում:

Մենք 10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել, ինչից հետո մեր օդային սահմանը հատող ինքնաթիռի նկատմամբ անհրաժեշտ միջոցներ ենք կիրառել: Թուրքիայի հայնրապետությունն ու Թուրքիայի զինված ուժերը մեծ ջանքեր են թափել՝ օդաչուներին գտնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի մամլո հաղորդագրությունում նշվում է նաև, որ Ռուսաստնի կցորդներին դեպքը նկարագրվել է նաև ռադարային քարտեզների օգնությամբ: Թուրքական կողմը պատասխանել է կցորդների բոլոր հարցերին և դեպքի վերաբերյալ ցանկացած տեսակի տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամություն հայտնել:

ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական կողմը նաև հեռախոսակապ է հաստատել Ռուսաստանի ռազմական իշխանությունների հետ: Հեռախոսակապի ընթացքում թուրքական կողմը Մոսկվայի հետ ամեն տեսակ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ