21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գանգրահեր տղա Բագրատյանին հիշեցնում են

՛՛Գանգրահեր տղա Հրանտ Բագրատյանի մասին ժամանակին շատ խոսքեր եմ ասել, չեմ ուզում կրկնել՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, երբ լրագրողները խնդրեցին գնահատական տալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ որպես նախագահի թեկնածու:  Սակայն ամեն դեպքում Սադոյանը որակումներ տվեց Բագրատյանին՝ նշելով.

՛՛Շոկային թերապիայի հայր Բագրատյանը հասցրեց երկիրը խավարի, ցրտի և նա հիմա եթե առանց ապաշխարելու հայտարարում է ինչ-որ բաների մասին, կրկնում է իմ մտքերը՛՛: Սադոյանի համոզմամբ՝ Բագրատյանը բոլորովին շանսեր չունի՝ քաղաքական լուրջ արդյունքների հասնելու համար, առավել ևս այն պարագայում, երբ ինքն իր թիմակիցների հետ է մրցակցության մեջ:

Ինչ վերաբերում է ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի թեկանածությանը, ապա Սադոյանը նշեց, որ Հովհաննիսյանը շարունակում է իր գիծը: ՛՛Նա միշտ եղել է նույն դիրքորոշման մեջ, բայց նրա մասին կա ոչ հայաստանյան ընկալում, շատերը մտածում են, որ նա մերը չի, այդ տեսակետից որոշ բարդություններ կան՛՛,-ընդգծեց ԱԺԴ նախագահը: Սադոյանը վստահ է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտավարական առումով ևս լուրջ թերացումներ ունի: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ