22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարող ա Ծառուկյանը զայրացել է, ինքը չի զգացել …

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընտրագրավի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: Նախագահական ընտրապայքարից իր հրաժարականը նա պայմանավորեց կուսակիցների հետ հանդիպումների արդյունքներով:

Նրա խոսքով, մինչ այս կուսակցության հետ չէր խորհրդակցել: ‘’ Ես չեմ խորհրդակցել, որովհետեւ ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշումը չէր տարածվում կուսակցության անդամների վրա, տարածվում էր բացառապես կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու հանգամանքին: Ես զանգահարել եմ իմ կուսակից ընկերներին, հանդիպումը տեղի է ունեցել իմ գրասենյակում, քանի որ ես իրենց կարծիքը գնահատել եմ, ներկա իրավիճակում կայացրել եմ որոշում’’:

Ռուբեն Այվազյանն ասաց, թե նախագահ դառնալու իր ցանկության մասին իր ընտանիքի անդամները հեռուստացույցից` նորությունններից են իմացել, թեեւ երկու տարի առաջ Հայաստանն այս վիճակից հանելու ծրագիր է մշակել: Նա չբացառեց, որ գուցե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ է հեռուստացույցով լսել իր կուսակցի առաջադրվելու ցանկության մասին: Ինչ վերաբերվում է խոսակցություններին, թե Ծառուկյանին խիստ զայրացրել է այս տեղեկությունը, Ռուբեն Այվազյանն ասաց.’’ Նման բան չի եղել, կարող ա ինքը զայրացել է, ես չեմ զգացել’’:

Լրագրողների բազմաթիվ հարցադրումներից հետո, վերջապես ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանն ասաց, որ ընտրապայքարից հրաժարվելու որոշումը կայացրել է, որ իր քայլերը չդիտվեն որպես ԲՀԿ-ին թիկունքից հարված: Նա նշեց, որ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:

Ռուբեն Այվազյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, նախագահի պաշտոնը արդեն իսկ կոռումպացված համակարգ է ենթադրում: Բանախոսը նշեց, որ իր հայտարարություններն անում է որպես ազատ քաղաքացի , ոչ որպես կուսակցական.’’Ես ԲՀԿ անունից չեմ խոսում ես ազատ քաղաքացի եմ’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ