09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուն պահանջում է գործ հարուցել Հրայր Թովմասյանի դեմ

“Քաշաթաղ” ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, որը  8 միլիոն ընտրգրավը մուծել չկարողանալու պատճառով դուրս մնաց նախագահական ընտրապայքարից,  “բառի բուն իմաստով հանցագործություն’’ է թե ԿԸՀ նախագահ Մուկուչյանի գործունեությունը, թե ԱԺ –ի ընդունած ԸՕ-ն, որը, նրա խոսքով,  հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “պետության դեմ կատարված հանցագործություն’’ որակելով ընթացող գործընթացները, Ռոբերտ Սիմոնյանը հայտարարեց, որ Տիգրան Մուկուչյանի նկատմամբ գործ հարուցելու իր պահանջը ՀՀ գլխավոր դատախազությունն անտեսում է, ՍԴ-ն հրաժարվում է ընտրագրավի մասին ԸՕ համապատասխան դրույթը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ գործը վարույթ ընդունել:

“Ստացվում է քրեաօլիգարխիկ պետություն, պայքարին մասնակցել կարող են այն մարդիկ, որոնք ֆինանսական հնարավորություններ ունեն’’,-եզրակացրեց բանախոսը: Նա ՀՀ երեք նախագահներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված մի շարք մեղադրանքներ հնչեցրեց, ընդհուպ մինչեւ “թուրքական գործակալի’’, իսկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին “պետության դավաճան’’ անվանեց. “Ինքորոշման խնդիրը, որ ներկայացրեց Հայրիկյանը, հանցագործություն է, մենք ունեինք ազատագրվելու խնդիր, ոչ թե ինքորոշման…’’:

Անդրադառնալով  որպես նախագահական պայքարը անիրական թեկնածուներից զերծ պահելու` ընտրագրավի մեխանիզմի անհրաժեշտության մասին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի երեկվա հայտարարությանը, Ռոբերտ Սիմոնյանը ասաց.’’ Տվյալ անձը որպես իրավաբան կոչվելու իրավունք չունի եւ չի հասկանում, որ տվյալ օրենքը հակասում է Սահմանադրությանը, որը ունի բարձրագույն արժեք: Նա դա չհասկանալով անմեղսունակ է կամ շահադիտական նպատակներից է ելնում’’:

Ռոբերտ Սիմոնյանը հայտարարեց, որ պահանջելու է գործ հարուցել Հրայր Թովմասյանի նկատմամբ եւ նրան անմիջապես հեռացնել պաշտոնից: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ