Քանի՞ տարի կարող է ապրել մարդը. ծերաբանի մեկնաբանությունը
Խորհդային միության տարիներին Հայաստանն ամենաերկարակյաց երկիրն էր, որտեղ կյանքի միջին տևողությունը 74 տարեկանն էր համարվում: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ փոփոխություններ եղան: Հայաստանում ծերաբանության հիմնադիր, պրոֆեսոր Գուրգեն Ապրիկյանը դժվարանում է հաշվել, թե որքան է կյանքի միջին տևողությունը մեր օրերում, քանի որ արտագաղթն ու ՛՛խոպանը՛՛ թույլ չեն տալիս դա անել: Մի բան Ապրիկյանը հասատատ գիտի, որ այսօր ավելի երկարակյաց են միջին և բարձր լեռնային շրջաններում ապրող մարդիկ, քան հարթավայրերում ապրողները:
Ի դեպ, հայ տարեցները հեշտորեն կարողանում են զրուցել, շփվել: Մինչդեռ, օրինակ` վրացիները դժվարանում են: Ներկայումս աշխարհի ամենաերկարակյաց ազգը ճապոնացիներն են: Նրանց կյանքի միջին միջին տևողությունը 82-ն է:
Աշխարհում 110-125 տարեկան մարդիկ 95-ն են: Մասնագետը համաձայն չէ կարծիքի հետ, թե մարդը կարող է ապրել մինչև 50 տարեկան: Կյանքի տեւողությունը կարող է ձգվել մինչեւ 120 տարի՛՛: