22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժառանգությունն ու ՀԱԿ-ը հայտարարում են

Վերջին օրերին ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության և Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված, այլև այլ խմբակցությունների կողմից նշանակված անձինք:

Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական ՈՉ է ասում ՍերժՍարգսյանի «սահմանադրական» աճպարարությանը, ռեժիմը դիմում է ընտրակեղծարարության իր հին զինանոցին: Ահազանգերը վկայում են, որ ճնշումների գործադրումը կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ և մեծամասնականընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ:

Այս կապակցությամբ հայտարարում ենք.

  1. ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ամենժամյա ռեժիմով հետևում են իրադարձություններին, հավաքագրումև տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը: ՈՒստի, նմանատիպ և ընտրակեղծարարության այլ դրսևորումները արձանագրվում ենև համակարգված ձևով ներկայացվելու են մեր հանրությանը, միջազգային կառույցներին և դիտորդական առաքելություններին:
  2. Մեր կողմից նշանակված հանձնաժողովների անդամները խորապես գիտակցում են ամբողջ ժողովրդի առջև իրենցպատասխանատվությունը և հայտարարում են, որ իշխանության կողմից գործադրվող ճնշումները որևէ արդյունք չեն տալու և կանեն ամեն ինչ ժողովրդի հաղթանակը դեկտեմբերի 6-ին արձանագրելու համար:
  3. Կոչ ենք անում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին` անկախ կուսակցական պատկանելիությունից,պատասխանատվության նույն գիտակցությամբ կատարել իրենց քաղաքացիական պարտքը և Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ևԺառանգություն կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովների անդամների հետ միասին դառնալ համաժողովրդականկամարտահայտության արդյունքների արձանագրման երաշխավորը:
  4. Հիշեցնում ենք իշխանություններին և նրանց ապօրինի հանձնակատարներին, որ ընտրական հանձնաժողովների անդամներինկատմամբ ճնշումները քրեորեն հետապնդելի արարք են և Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի դրույթներով պատժվում ենազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով:

ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը պահանջում են  իշխանություններից  դադարեցնել մարդկանց հանցագործության դրդելու եւ ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումների եւ հանձնաժողովի անդամներիլիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ջանքերը, ինչպես նաեւ հայտնում այդ հնցագործությունների դեմ միասնաբար հակազդելու վճռականության մասին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ