10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից 6-ի  բուժումը դեռևս շարունակում է Ռուսաստանի Դաշնությունում:   Բուժօգնության աշխատանքները շարունակվում  են ողջ ծավալով:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Տուժածների Երևան տեղափոխելու  մանրամասները և նպատակահարմարությունը քննարկելու նպատակով Երևանում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ  հրավիրվում են մասնագիտական կոնսիլիումներ:

 

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը  գնահատվում է կայուն ծանր: Քննարկվում է հիվանդերից մեկի  երկրորդ վիրահատության հարցը:

Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Երևանում բուժվող բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ