28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Աղքատություն և էյնշտեյնիզմ

Ազգային ժողովի արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր վրդովմունքը հայտեց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակված «Սոցիալական պատկերը և աղքատությունը 2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության հիման վրա» զեկույցի համաձայն՝ աղքատության տոկոսը 2014 թվականի համար կազմել է 30%` 2013-ի 32%-ի դիմաց: Նշենք, որ ԱՎԾ-ի զեկույցի պատրաստմանը մասնակցել են ՀԲ-ից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, նաև Վաշինգտոնից ժամանած փորձագետներ:

Նաիրա Զոհրաբյանը խիստ զարմանք հայտնեց ԱՎԾ նախագահի այն դիտարկման առնչությամբ, թե աղքատությունը հարաբերական տեսություն է: Ըստ Զոհրաբյանի՝ պարզվում է, որ եթե աղքատությունը չափենք Վաշինգտոնի հրավիրած հյուրերի գործիքով, ապա ՀՀ-ում աղքատություն չկա: Զոհրաբյանը նշեց, որ աղքատությունը, արտագաղթը, գործազրկությունը և մարդկանց կենսամակարդակն օր օրի վատանում է, սակայն պաշտոնական թվերը հակառակ պատկեր են ցույց տալիս:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ