”Աստված հեռու պահի` նորից տեսնենք Բագրատյանի իշխանությունը”
Իրեն ընդդիմություն համարող ”Ժամանակի էություն” սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, ով ևս հրաժարվել է առաջադրվել նախագահական հետագա ընտրապայքարից, վստահ է, որ ընտրությունների ելքը որոշված է: ”Առաջին տեղի համար պայքար չի լինի, ուղղակի հարց է` 65 տոկոս, 70, քանի տոկոս, թե որքան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ահարոնյանը: Վերջինս նույնիսկ չի ցանկանում խոսել այն մասին, թե ով կարող է գրավել երկրորդ տեղը, քանի որ կարծում է, որ ով էլ լինի երկրորդ տեղում, չնչին տոկոս է հավաքելու:
Հարցին, թե արդյոք նախագահի պաշտոնին արժանի թեկնածուներ համարում է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և նախկի վարչապետ Հրանտ Բագրատյանին, Ահարոնյանը պատասխանեց. ”Կապիտալիստական համակարգ է լրիվ. պաշտոնի համար են առաջադրվել նրանք, ոչ թե երկրի, փոփոխությունների, ասում են` արի Սերժ Սարգսյան, դու մի կողմ գնա, ես նստեմ”:
Ինչ վերաբերում է կոնկրետ Բագրատյանին, ապա Ահարոնյանը “Աստված է կանչում, որ նրան հեռու պահի իշխանությունից: Ես չեմ կարող ասել, թե ինքը որպես ինչ է առաջադրվել, բայց եղել է իշխանության մաս, և տեսել ենք, գիտենք իր իշխանությունը. Աստված հեռու պահի` նորից տեսնենք”: