22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանին՝ հանրաքվեից հետո

Այս պահին ՀԱԿ-ի համար առաջնահերթ է ժողովրդին ոտքի հանել «ոչ» ասելու համար, ինչը, ըստ Հայ Ազգային Կոնգրեսի, կբերի իշխանափոխության: Այդ մասին Heneran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանը` պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջող ուժերին ուղղված մեղադրանքներին:

Նկատենք, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդարասրյանը քաղաքական ստեղծված իրավիճակում ոչ ադեկվատ է համարում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և Սերժ Սարգսյանի հրաժարականը իրար հետ կապող քաղաքական ուժերի պահանջը: Բաղդասարյանն ասածը հիմնավորել էր նրանով, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում կազմում է մեծամասնություն՝ 110 պատգամավոր ունի:

Արամ Մանուկյանը վստահ է, որ «ոչ»-ի հաղթանակը բերելու է փուլային իշխանափոխության: Այս պահին իրենք նախագահի հրաժարականի հարց չեն դնում, նկատելով, որ հանրաքվեի տապալումը կտանի դրան: Այնպես որ սահմանադրական  հանրաքվեն թիվ մեկ մարտահրավերն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ