23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմեն Մարտիրոսյանը հերքում է Զարուհուն

«Հասարակությունը ոչ միայն կարող է ասել «ոչ» սահմանադրական փոփոխություններին, այլ հասարակությունը կարող է նաև չգնալ հանրաքվեին»,- այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքին:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հակառակ կարծիքին է. «Մենք հանդիպում ենք, շփվում ենք քաղաքացիների հետ և այնպես չի տպավորությունը, որ «ոչ»-ը մեծամասնություն կարող է դառնա:

«Այո»-ի կողմնակիցները մեկուկես անգամ գերազանցում են «ոչ»-ին: Քաղաքացիները կմասնակցեն այս հանրաքվեին եւ պետք է ճնշող մեծամասնությունն «այո» քվեարկի».

«Ամեն ինչ նորմալ է ընթանալու, և այս գործընթացը հաշտության և համերաշխության եզրեր ունենա: Ինչու չէ նաև մոմավառությամբ ավարտվի»: Մարտիրոսյանը համաձայն է, բայց տարիների փորձը ցույց է տվել, որ իշխանությունները հակված չեն դրան:  «Մարտի մեկ չի լինի, ինչպես և արյունահեղություն չի լինի»:

 

Հիշեցնենք, ըստ մամուլի՝ արյունահեղության մասին կոչեր է հնչեցրել Արմեն Մարտիրոսյանի կուսակից Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ