22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կհավերժացնի իշխանությունը

«Մենք հայերս` այս Սահմանադրությամբ չենք կարող ապրել, քանի որ այն անմիջականորեն հարվածում է մեր ընտանիքին»,-այսօր՝նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը: Այս ամենի մեջ վերջինս միայն մի դրական հանգամանք է առանձնացնում: Դա այն է, որ «այո-ի » և «ոչ»-ի քարոզչության շրջանակում ձևավորված իրական շոուի համար՝ հակադիր  կողմերը նույն ավտոբուսով ճանապարհ են անցնում:

«Մենք ունենալու ենք մի պաշտպանության նախարարություն, որը հասկանալի չէ, թե ով է ղեկավարելու: Պատերազմի ժամանակ զինված ուժերի հրամանատարի պաշտոնը ստանձնելու է վարչապետը, բայց մինչ պատերազմը հասկանալի չէ՝ ով է զբաղվելու բանակով,-նկատեց Եղիազարյանը,-այս Սահմանադրությունը անմիջականորեն խաթարում է հայ ընտանիքի և հայոց բանակի կառուցվածքը:

«Հայկական տրադիցիոն ընտանիքը պետք է ականջալուր լինի իր անչափահաս զավակին: Ասենք 13-14 տարեկան աղջիկը տուն է գալիս գիշերվա կեսին, ծնողը իրավունք չունի նրան հարցնելու՝ որտեղ է եղել: Կարող է գործ հարուցել իր ծնողի դեմ: Ես դա համարում եմ խելագարություն, քանի որ մենք հայ ենք, ու մեր ծնողների դաստիարակությունը ես ողջ աշխարհի համար համարում եմ դասական: Այս Սահմանադրությունը ուղղակի հնարավորություն կտա ՀՀԿ-ին ամրագրել իր իշխանությունը: Ակնառու է, որ ՀՀԿ-ն կհավերժացնի իր իշխանությունը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը բոլոր կետերով կարող է ապացուցել, որ Սահմանադրական բարեփոխումների կարիքը կար և դա արվում է ճիշտ ժամանակին.

«Այս Սահմանադրական բարեփոխումները հստակ նպատակ ունեն: Մենք Սահմանադրության մեջ ունենք ընտանիքին վերաբերվող հստակ հոդվածներ: Մենք ունենալով հստակ մենթալիտետ, երբեք մեր ընտանիքը չպետք է համեմատենք եվրոպական ընտանիքի հետ: Մենք խնդիր ունենք՝ ազգովի պահելու մեր արժեքները, ու կարևոր չէ, թե դիմություն ենք, թե ընդդիմություն»:

Սուքիասյանի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ բանակի օպերատիվ ղեկավարումը խաղաղ ժամանակներում իրականացնում է գլխավոր շտաբի պետը, իսկ  նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և այն կարող է վարել ուղի անցած մարդը:

12239749_850171941770601_1796321916166599385_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ