“Հայ բժիշկները իրավապահների գիտությամբ մարդու օրգաններ են վաճառում” /վիդեո/
“Նաիրի” բժշկական կենտրոնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նունե Մաղաքյանի հարազատներին ասել, որ միզածորանը կարել են, ինչից բարդություններ է առաջացել:
Այս մասին “Հենարան” ակումբում լրագրողներին տեղեկացրեց վերջին օրերին շրջանառվող սկանդալային մեղադրանքների հեղինակը`Նունե Մաղաքյանի ամուսին Կարո Կարապետյանը: Հիշեցնենք, վերջինս բողոքում է, որ կնոջ օրգանները հանել են վաճառելու նպատակով: Առողջապահության նախարարությունը հերքել էր` նշելով, որ ամեն ինչ արվել է օրենքով, նույնիսկ գերմանացի փորձագետներն են իրենց եզրակացությունը տվել:
Ամուսինը պնդում է, որ յոթ վիրահատություն է կատարվել, եւ երիկամը հեռացվել է վերջում, քանի որ Օկոեւը սխալ է կատարել վիրահատությունը: Հիմա Նունե Մաղաքյանը երկրորդ կարգի հաշմանդամ է: Ըստ պայմանագրի, Նունեի ձախ երիկամը հեռացնելուց հետո պիտի տային հարազատներին, սակայն ասում են, որ ուղարկել են փորձաքննության:”Հարգելիս, 500 հազար գումար եմ տվել, ունեմ պայմանագիր, տվեք ինձ, ինչու եք ուղարկում փորձաքննության”,-հարցնում է տուժողի ներկայացուցիչը:
5 տարի պայքարելուց հետո Կարո Կարապետյանը եզրակացրեց, որ Հայաստանի առողջապահական համակարգը հանցավոր համագործակցության մեջ է իրավապահ մարմինների հետ եւ որոշեց այդ մասին բարձրաձայնել լրատվամիջոցներով: “Այլապես ինչով եք բացատրում, որ քննչական վարչությունը կարճել է գործը”,-ասաց նա: Նա դիմել է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչին, ՄԻՊ-ին եւ ՀՀ նախագահին:
Մանրամասները` տեսանյութում: