22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էպոսագետին Իրա՞նն է ֆինանասավորում, թե՞ աղանդները

Նախագահի թեկնածու առաջադրված էպոսագետ Վարդան Սեդրակյանն անհեթեթ է համարում իր գումարների ծագման մասին տարածված այն լուրերը, թե իրեն ֆինանսավորում են Իրանի Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունները: ՛՛Աշխարհում բազմաթիվ պետություններ կան, մինչև քարոզարշավն էլի պետություններից կհովանավորվեմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց Սեդրակյանը:

Մեկնաբանելով այն լուրերը, թե իրեն ֆինանսավորում են կրոնական կազմակերպությունները՝ էպոսագետ թեկնածուն ասաց.

՛՛Տարածված վարկածներից ինձ միայն մտորելու տեղիք է տալիս կրոնականը, ես հայ առաքելական եկեղեցու հետնորդ եմ, 40 օրականում մկրտվել եմ՛՛: Նա անհեթեթություն որակեց նաև այն տեսակետը, թե ինքը հովանավորվում է իշխանության կողմից:

Սեդրակյանը նշեց, որ ինքը կարևորում է միայն իր ունեցած ֆինանսները և մյուսների ֆինանսների հետ գործ չունի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ