30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտարվեստների վարպետ ՛՛թեկնածուն՛՛ հրաժարվում է նախագահական պայքարից /վիդեո/

 Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը, ով ԿԸՀ է ներկայացրել նախագահական ընտրություններում առաջադրման բոլոր փաստաթղթերը, սակայն չի վճարել անհրաժեշտ 8 միլիոն դրամ ընտրագրավը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ չի շարունակի պայքարը: Նա չի կարծում, թե արժե ութ միլիոն ընտրագրավ վճարել, պայքար սկսել այն դեպքում, երբ հասարակությունը պատրաստ չէ հեղափոխության:

՛՛Ես նախընտրում եմ առանց մուծելու դուրս գալ պայքարից, ես չեմ գտնում, որ արժե մեծ գումարներ ներդնել, հասնել ինչ-որ արդյունքների, եթե ներքևներում պատրաստ չեն: Ես երեկ մինչև ուշ երեկոյան հանդիպումներ եմ ունեցել ու զգացել, որ ոչ ոք պատրաստ չէ՛՛,-ասաց Աբրահամյանը:

Դիտարկմանը, որ հասարակության համար ի սկզբանե պարզ էր, որ նա դուրս է գալու պայքարից, արձագանքեց. ՛՛Ես չէի դրել հանելու համար, ես աջակցության էի սպասում նրանցից, ովքեր այսօր գտնվում են վատ վիճակում, աղքատության մեջ, բայց զգացի, որ չէ, պատրաստ չեն՛՛: 

Մարտարվեստների վարպետը նշեց նաև, որ գումարը, որը նրան տվել է իր մարզական ընկերներից մեկը, ինքն արդեն ետ է վերադարձրել:  Աբրահամյանն ընտրության մասնակիցներին մեծ հաջողություններ մաղթեց ու ընդգծեց, որ ինքը մասնակցելու է մյուս նախագահական ընտրություններին:  Իսկ այս ընտրություններում կընտրի նրան, ում ծրագիրն իրեն կգրավի:

Իսկ թե ինչպես է Աբրահամյանը վերաբերում դերասն Չակ Նորիսին ու նրա թեկնածությանը, դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ