19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ազատամարտիկների պատրաստ են իշխանափոխության/վիդեո/

«Ազատամարտիկների դաշինքը» համագործակցելու է բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակն իշխանափոխությունն է»,- այսօր` նոյեմբերի 20–ին, Սահմանադրական փոփոխությունների դեմստեղծված  «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը` ընթերցելով դաշինքի հայտարարությունը։

«Մենք` ազատամարտիկներս, համոզված ենք, որ երկրում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Գործող սահմանադրությամբ ավելի հեշտ է լուծել երկրի առջեւ ծառացած անվտանգության եւ սոցիալական խնդիրները։ Մենք համոզված ենք, որ առաջարկվող փոփոխությունները միտված չեն ի շահ հայ ժողովրդի եւ հայոց պետականության, այլ իշխանության դիրքերի ամրապնդմանը եւ վերարտադրմանը։ Դաշինքը համագործակցելու է բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը իշխանափոխությունն էև  երկրում իրավունքի գերակայութան հատատումը»,– ասվում էր հայտարարությունում։

Սմբատ Հակոբյանը նշեց նաև, որ ազատամարտիկները պայքարելու են նաև իր նկատմամբ կիրառված բռնության հեղինակին բացահայտելու և պատժելու համար:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ