30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ է լինելու երկրորդը` հաջորդ դասին

Լրագրող Կարմեն Դավթյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում փորձել է վերլուծել, թե ո՞վ է լինելու երկրորդը նախագահական ընտրություններում

“Օրվա հիպոթեթիկ հարցը հետեւյալն է. ով է լինելու երկրորդը նախագահական ընտրություններում` Հրանտ Բագրատյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բանն այն է, որ հենց այդ “երկրորդին” է անցելու Տեր-Պետրոսյանի “տիտուլովննի” ընդդիմադիր թագը: Սա է պատճառը, որ ընդդիմադիր դաշտն ընդդիմանում է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` հենց ինքն իրեն: Ընդ որում, եթե շատ հեռու գնանք, ապա այս սցենարը եւս մտնում է իշխանությունների ճարտարապետած վերահսկելի քաոսի պրոեկտի մեջ. հիշենք.

ա/Առաջին նման կարգի պրոեկտը վերաբերում էր ԲՀԿ-ի ամատական մասին. խիստ սահուն խաղից հանվեց Վարդան Օսկանյանը` փողերի լվացմամբ:

բ/Այս կետով խաղի մեջ քաշվեց, ապա էլ ավելի սահուն հանվեց նորին գերազանցություն Գագիկ Ծառուկյանը.

գ/Այս կետով խաղից հանվեց ՀԱԿ, այսպես ասած արմատական թեւը, ի դեմս Լեւոն Զուրաբյանի` Օսկանյանի հետ հայտնի գաղտնալսման պատմությամբ:

դ/Դաշտը բացվեց ընդդիմադիր նոր ղեկավարելի քաոսի համար, որի մոդերատորները Բագրատյանն ու Րաֆֆին են:  Բայց սա էլ ամբողջը չէ:

Քաոսում եւս մեկ բաղադրիչ կա` 2018 թիվը: Այսօրվա տիտղոսակիր ընդդիմադիրը ռեալ “կոնկուրենտ”  է տասնութի նախագահական ընտրություններում, որովհետեւ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ընտրվել չի կարող:

Ահա հենց այստեղ է թաքնված շան գլուխը, որը չի թողնում մնացած ընդդիմադիրներին` թագը դնել կամ Րաֆֆու, կամ` Բագրատյանի գլխին, որովհետեւ էս երկրում ամեն առավոտ երեք միլիոն նախագահ եւ ընդդիմադիր է զարթնում:

Բոլոր դեպքերում, մեր տեղեկություններով, այս օրերին ընդդիմադիր դաշտում բավականին ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ առաջիկա մեկ-երկու օրը բավականին հետաքրքիր արդյունքներ կունենանք:

Հարցը մնաց բա՞ց: Թե ո՞վ է լինելու երկրորդը: Այ այդ մասին` հաջորդ դասին:  Կասեմ”,-գրել է Կարմեն Դավթյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ