21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Աշոտյանը Օսկանյանին կոչ է անում կողմնորոշվել. Ֆեյսբուքյան պայքար

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի քիչ առաջ նույն սոցիալական ցանցում արված գրառմանը:

”Կարոտել էի Վարդան Օսկանյանի գրառումները ՖԲ-ում: 
Այս տարվա առաջին քաղաքական ՖԲ գրառումն եմ ասնում Վ. Օսկանյանի մինիվերլուծության հետքերով:

Այն, որ Օսկանյանի թիմը լավ է տիրապետում տեսական քաղաքա- և հասարակագիտական հիմունքներին ակներև է նույնքան, որքան տեսանելի է նաև իրականության վրա տեսության էքստրապոլյացիա անհաջող փորձերը այդ գործչի կողմից:

Մեջբերելով Ալբերտ Հիրշմանի գրքից դրույթներ և փորձելով տարածել այդ դրույթները Հայաստանի վրա, Վ. Օսկանյանն ինքը չի կողմնորոշվում իր իսկ մեջբերած հանգուցալուծմների մեջ:
Հիմա Օսկանյանը, երկրից դժգոհ լինելով, պայքարու՞՞՞մ է: 

Լքու՞՞՞մ է Հայրենիքը: 

Թե՞՞՞ “լքելու հնարավորություն չունենալով, ամբողջական անտարբերություն է ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ”:

Կողմնորոշվեք, պարոն Օսկանյան”,-գրել է Աշոտյանը:

Նշենք, որ Օսկանյանը ներկայացրել էր Ալբերտ Հիրշմանի տեսությունն ու բացատրել, թե որքանով է այն արդիական Հայաստանի համար` նկատի ունենալով, որ բնակչության մեջ կան հիասթափվածներ, անտարբերներ ու պայքարողներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ