Թուրքերը սուլել ու անվայել են պահել իրենց Փարիզի Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը լռությամբ հարգելիս /վիդեո/
Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև նախօրեին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ փորձել են 1 րոպե լռությամբ հարգել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Լռության րոպեն, սակայն, ընդհատվել է տրիբունաներից հնչող թուրք ֆուտբոլասերների սուլոցներով և աղաղակներով, գրում է Ermenihaber.am-ը:
Ահաբեկչության զոհերի հիշատակի հանդեպ թուրք ֆուտբոլասերների այդօրինակ անվայել պահվածքը առաջացրել է միջազգային մամուլի դժգոհ արձագանքը: Այդ մասին հայտնում են նաև թուրքական լրատվամիջոցները:
Ֆրանսիական «Le Figaro» թերթը գրել է, որ Հունաստանի հետ խաղի ժամանակ, որին, ի դեպ, ներկա են գտնվել երկու երկրների վարչապետները, թուրք երկրպագուները Փարիզի զոհերի հիշատակին 1 րոպե լռությունը անարգել են սուլոցներով:
Իսպանական «Sport» թերթը գրել է, որ լռության րոպեի ժամանակ լսվել են նույնիսկ «Ալլահ աքբար» վանկարկումներ: Իտալական մեկ այլ թերթ «La Gazzetta Dello Sport»-ի փոխանցմամբ՝ խաղի ժամանակ սուլոցներն ու «Ալլահ աքբար» վանկարկումները խախտել են հարգանքի տուրք հանդիսացող լռության րոպեն: Նույն գնահատականն է տվել նաև «La Stampa»-ն՝ նշելով, որ թուրք երկրպագուները սուլոցներով ու բղավոցներով անարգեցին Փարիզի զոհերի հիշատակը:
Իսկ հունական « Protothema» թերթը նկատել է տվել, որ թուրք երկրպագուները մարզադաշտում սուլել են նաև Հունաստանի հիմնի ժամանակ: Ըստ հունական թերթի՝ թուրքերն այդ կերպ ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան հարգանք ունեն որոշ երևույթների հանդեպ:
Թուրքական «haberler» լրատվակայքը, անդրադառնալով ֆրանսիական «L’Equipe» թերթի հրապարակմանը, նշել է որ թուրք երկրպագուների «նահատակներն անմահ են, հայրենիքը անբաժանելի» կարգախոսը այդ թերթը ներկայացրել է իբրև թե թուրքերը «Ալլահ աքբար» են վանկարկել: «haberler»-ի պնդմամբ ֆրանսիական թերթը նման հրապակամամբ արերկրում ապրող թուրքերին թիրախ է դարձնում մի ժամանակահատվածում, երբ այլատյացությունը հասել է գագաթնակետին:
Աղբյուր՝ Ermenihaber.am