22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմությանն առաջարկվում է գործարք

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին

Հանրաքվեի քարոզարշավում ակնցկացվող հանդիպումները ցույց են տալիս, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մերժում է ներկայացված սահմանադրական փոփոխությունները: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Իշխանությունը տապալել է երկրի կառավարումը, պետական իշխանության լծակները օգտագործել բացառապես հարստացման նպատակով՝ ժողովրդին մատնելով աղքատության ու արտագաղթի:

Նման վիճակում իշխանությունների քարոզը վերածվել է իսկական ծաղրի: Ժողովրդին ԱՅՈ ասել համոզելու համար իշխանության ներկայացուցիչները դարձել են տիրող կարգերի ամենամեծ քննադատը, ընդունելով իշխող համակարգի կոռումպացվածությունը եւ սոցիալական խնդիրներ լուծելու անկարողությունը: Նրանք մարդկանց համոզում են, որ նոր սահմանադրությամբ իրենք այլեւս կդառնան օրինապաշտ հրեշտակներ: Ինչքան վատ կարծիքի են սեփական ժողովրդի մասին, մտածելու համար, որ ժողովուրդը կգերադասի փոխել սահմանադրությունը, այլ ոչ թե խաբեբա իշխանություններին:

Մյուս գլուխգործոցն այն փաստարկն է, որ սահմանադրության փոփոխությունն ուղղված է օլիգարխների դեմ: Եթե այդպես է, ապա ինչու են օլիգարխներն օգնում ամեն գնով այն անցկացնելուն: Օգնում են, քանի որ շատ լավ գիտեն՝ սա իրականում Սերժ Սարգսյանի իշխանության եւ նրանց ապօրինի մենաշնորհների եւ արտոնությունների պահպանման ծրագիր է:

Ներկայացնում են, թե իբր ընդլայնվում են ընդդիմության իրավունքները: Սա առաջարկում է մի իշխանություն, որի լայնածավալ ընտրակեղծարարության պատճառով է, որ ընդդիմությունը շարունակում է մնալ ընդդիմություն: Ընդդիմությանն առաջարկվում է գործարք. ընդունել Սերժ Սարգսյանի իշխանությունը ցմահ դարձնելու եւ հանրապետական կուսակցության մեծամասնությունը սահմանադրորեն ամրապնդելու ծրագիրը, փոխարենը ստանալով տեղ՝ կերակրատաշտի շուրջը: Բնական է, որ մենք չենք ընդունում այդ առաջարկը, իսկ ընդդիմության իրավունքների վերականգնման համար լիուլի բավարար է ազատ եւ արդար ընտրությունների համակարգի վերականգնումը երկրում:

Իշխանությունը փորձում է խաբել ժողովրդին, որ իբր այս սահմանադրության ընդունումով կլուծվի համամասնական ընտրկարգին անցնելու հարցը, մոռանալով նշել երկու հանգամանք, 1/ որ իրենց իշխանությունն ապահովելու համար անհրաժեշտ  մեծամասնական բոնուսը փոխարինում են համամասնականության սկզբունքը խախտող երկրորդ փուլի ընտրություններով, եւ 2/ որ համամասնական համակարգի անցման հարցը լուծելու համար սահմանադրական փոփոխություն անհրաժեշտ չէ:

Մեր քաղաքացիներին հրավիրում եմ նոյեմբերի 20-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակ ՈՉ-ի հաղթանակի ծրագրին ծանոթանալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ