22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ից պահանջում են փաստեր ներկայացնել

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին ահազանգեց, որ այս օրերին իշխանական թևի ներկայացուցիչները «այո»-ի քարոզչության գործում վարչական ռեսուրսներն են գործի դրել, որ նախարարների ու մարզպետների մասնակցությունը քարոզչությանը արդեն իսկ քրեական հետապնդման թեմա է, քանի ոչ ոք իրավունք չունի այդ գործում օգտագործել վարչական ռեսուրսը:

Կոնգրեսական պատգամավորը վստահեցրեց` պետական հիմնարկները, դպրոցները հավաքում են աշխատողներին, ցուցակներ են գրում, անձնագրեր են վերցնում, ճշտում են՝ «այո» են քվեարկելու, թե «ոչ»: Ովքեր դեմ են, սպառնում են, որ կազատեն աշխատանքից: Ըստ նրա՝ գյուղերում հավաքում են անձնագրերի պատճեններ, խոստանում են զիջել հողի հարկը և այլն:

«Դիմում եմ իշխանություններին՝ զերծ մնալ խախտումներից, մենք դա արձանագրելու ենք և հասարակության, և միջազգային կառույցների համար»,- հորդորեց Արամ Մանուկյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հորդորեց խոսել հասցեական՝ նշելով, որ անհասցե ցանկացած հայտարարություն փաստերից զուրկ է համարվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ