23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դեռ կքննարկվի 40 ռազմականացված բնակավայրեր ստեղծելու հարցը

Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից, թե 40 ռազմականացված բնակավայրեր ստեղծելու իր առաջարկի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի հանձնաժողովի նախագահը:

Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ այդ այս դաշտում իսկապես փոփոխություններ անելու կարիք կա, քանի որ հայ-ադբեջանական շփման գծում հակառակորդն ակտիվ է, ինչի արդյունքում էլ ունենում ենք ռազմական և քաղաքացիական զոհեր:

«Այս ուղղությամբ մենք պետք է ձեռնարկենք համալիր միջոցառումներ, մտածենք, թե ինչպիսի գործողություններ կարելի է անել: Այո, քննարկման ենթակա է, սակայն այս պահին վերջնական պատասխան չեմ ցանկանում տալ, քանի որ Ձեր ասածը կարգավորման համար տարբերակ է, սակայն պիտի քննարկվի և նոր վերջնական եզրակացություն արվի»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ