29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սոսեի առաջին ճիչն ամոքեց իմ վշտահար սիրտը. հեռվանց նամակ առողջապահության նախարարին

Կապանցի 80-ամյա Շնորհիկ Հակոբյանը ծոռան ծննդյան առիթով բաց նամակով իր երախատագիտությունն է հայտնում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ “Էրեբունի” բժշկական կենտրոնին: 

‘Մեծարգո նախարար, Դուք ժողովրդի այր եք, եւ գիտեմ, որ բուժական համակարգի բարեգութ սպասարկումն ուրախացնում ու ոգեւորում է Ձեզ:

Ութուկես տասնամյակն իմ ապրած կյանքն է, եւ սրտի խորունկ ցավ ունեմ.

Ազատամարտիկ Սոս որդիս մարտի դաշտում կյանքը նվիրել է հայրենիքին, Արուս դուստրն իմ խնամքի տակ է մեծացել, ընտանիք է կազմել եւ ահա` 2012-ին դեկտեմբերի 12-ին  “Էրեբունի”  բժշկական կենտրոնում, բուժանձնակազմի հույժ արհեստավարժ հոգացությամբ զավակ ունեցավ. իմ ծոռնուհի Սոսեի առաջին ճիչն ամոքեց իմ վշտահար սիրտը:

     Հեռվանց` Կապանից, քննեցի եւ իմացա, որ մայրաքաղաքային բուժսպասարկումն արդիական-մարդասիրականի չափանիշներով է: Բացառիկ հոգատարության համար զգացված ու մեծարված եմ եւ համոզված, որ այդ ամենը նախարարիդ բարեփոխումների աննախընթաց ձեռագիրն է:

     Մեր ընտանեկան ալբոմում գրանցել տվեցի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Հռիփսիմե Մոկացյանի, նորածնային բաժանմունքի վարիչ Լարիսա Երիցյանի, մանկաբարձական բաժանմունքի հետծննդյան օղակի ղեկավար Տիգրան Սարգսյանի պայծառ անունները: Եթե երբեւէ այցելեք բժշկական կենտրոն, խնդրեմ` Ձեր նախարարական բարձրությունից գոհունակություն հայտնեք բժիշկներին, կրտսեր բուժանձնակազմին:

    Իմ Աստվածապարգեւ Սոսե Մերուժանի Կարապետյանի կնունք-մկրտությանը Ձեր հաճությամբ կհրավիրեմ նաեւ բուժաշխատողներին:

 

 

                                                                                  Տարեցի սրտաբուխ օրհնությամբ`

                                                                                              Շնորհիկ Հակոբյան”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ