17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքապետը հանձնարարել է

ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 34  արձանագրություն:   Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ կարճ ժամկետում վերականգնել քամու հետևանքով վնասված ճանապարհային նշանները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Բացի այդ, հաշվի առնելով վերջին օրերին նկատվող քամու ուժգնացումները, քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր այն շինհրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ և մասնագետների հետ միասին հավաստիանալ, որ ապահովված են տվյալ կռունկների աշխատանքի համար սահմանված անվտանգության նորմերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև տվյալ շինարարական կազմակերպությունների ղեկավարներին խստորեն նախազգուշացնել մշտապես հետևել վերամբարձ կռունկների աշխատանքի անվտանգության ապահովմանը:

Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 9 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ  հայտնաբերվել և վարչական արձանագրություն է  կազմվել  1  դեպքի մասով:  1 հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին նաև զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ապահովված է ջեռուցման համակարգերի անխափան շահագործումը:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ