25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր սահմանադրությունը` պաշտոնյաների «հագո՞վ»

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան արտահայտվելու ազատության իրավունքի մեջ (Խոսքի ազատության իրավունքի մեջ) ներառում է նաև տեղեկատվության ազատության իրավունքը: Մեկն առանց մյուսի չի լինում: Տեղեկատվության ազատությունը այլ իրավունքների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության երաշխիք է: Այսպես` եթե վտանգվում է տեղեկություն ստանալու իրավունքը, ապա վտանգվում է նաև արտահայտվելու ազատության իրավունքը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

Իրավաբանը ընդգծեց` դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված սահմանադրությունը մի նոր հոդված է առաջարկվում՝ 51-րդը, որը խնդրահարույց է, որովհետև ՀՀ սահմանադրության նախագծի 51-րդ հոդվածը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են տեղեկություն ստանալու իրավունքը: Հակառակ ձևավորված տեղեկատվության ազատության (ՏԱ) իրավունքի զարգացման տենդենցներին, ՏԱ իրավունքի ձևավորված բովանդակությունը` առաջարկվելիք նախագիծը սահմանափակում է այսօր մարդկանց տրված իրավունքը:

«Այս նախագծի 51-րդ հոդվածը խնդրահարույց է, որովհետև այն նեղացնում է այն մարմինների շրջանակը, որոնց մասին տեղեկությունը պետք է հասանելի լինի: Այսպես` 51-րդ հոդվածն իրավունք է տալիս տեղեկություն ստանալ միայն «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց» գործունեության վերաբերյալ, այնինչ ըստ ներկա` գործող սահմանադրության («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 3) ՏԱ իրավունքը ներառում է նաև պետական հիմնարկներին, բյուջեներից ֆինանսավորում ստացող մասնավոր կազմակերպություններին, հանրային նշանակության կազմակերպություններին, նաև դրանց պաշտոնատար անձանց»,- մեկնաբանեց Հայրապետյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանը շեշտեց, որ 51-րդ հոդվածը խնդրհարույց է նաև, քանի որ «պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը` տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելու համար, սահմանվում են օրենքով.

«Տեղեկություն ստանալու իրավունքի կարևորագույն այս իրավունքը կարող է խախտել նաև տեղեկության տրամադրման ողջամիտ ժամկետը (օրենքով սահմանված ժամկետը) խախտելու, ոչ լիարժեք տեղեկություն տրամադրելու, կեղծ տեղեկություն տրամադրելու միջոցով և այլն, և այդ խախտումները նույնպես պետք է առաջացնեն պատասխանատվություն: Ուստի` անթույլատրելի է պատասխանատվության վրա հասնելը սահմանադրությամբ պայմանավորել միայն տեղեկությունները թաքցնելով կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելով»:

Գևորգ Հայրապետյանը Henaran.am-ին փոխանցեց նաև Ինֆորմացիայի ազատության կետրոնի (www.foi.am) վերջնական եզրահանգումը այս հոդվածի և ՏԱ գործող օրենքի համեմատության վերաբերյալ, այն է.

«Առաջարկվող նախագծի 51-րդ հոդվածը, տեղեկություն տանալու իրավունքը սահմանափակելով միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններով ու պաշտոնատար անձանցով, տեղեկություն տանալու իրավունքը սահմանափակելով միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություն ստանալու և փաստաթղթերի ծանոթանալու հնարավորությանբ և պաշտոնատար անձանց պատասխանատվությունը պայմանավորելով միայն տեղեկությունները թաքցնելով կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելով, հետադիմական է, չի բխում ՏԱ իրավունքի զարգացման ուղղությունից և սահմանափակում է այսօր արդեն ձևավորված և գործող իրավունքը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ