29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արամոյի ու Էմմայի միասնության գաղտնիքը. ընտանեկան նոր տարին

Երգիչներ Արամո և Էմմա Պետրոսյանները ամանորը միշտ տանն են դիմավորում: ՛՛Ամանորը նախ և առաջ ընտանեկան տոն է, թեկուզ միշտ հրավրներ ենք ստանում, բայց  մենք միշտ հրաժարվում ենք, դա ընտանիքի տոնն է, իսկ հետո կեսգիշերն անց արդեն հնարավոր է դուրս գնանք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում իրենց ամանորյա ծրագրերի մասին պատմեցին Պետրոսյան ամուսինները:

Էմման մեզ ասաց, որ տոնածառը նախկինում իր տղայի հետ էր զարդարում, սակայն երբ տղան արդեն մեծացել է, նա տոնածառը մենակ է զարդարում: Արամոն սակայն հումորով միջամտեց և նշեց, որ ինքը միշտ խանգարում է կնոջն այդ ընթացքում: Սակայն նա էլ իր մասով օգնում է Էմմային ու խաղալիքներն է բերում:

Արամոն մեզ պատմեց նաև, որ Էմման ՛՛ֆանտաստիկ թխվածքաբան է՛՛, և նրա պատրաստած մանդարինով տորթը ոչ միայն Արամոյի, այլև այլ շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար ամենասիրելի ամանորյա և ամենօրյա կերակրատեսակներից է: Իսկ Էմման սիրում է ամեն ինչ, ուղղակի շատ չի սիրում միս: ՛՛Սիրում եմ կենդանի կերակուր, բանջարեղեն, աղցաններ, մրգեր՛՛,-ասաց նա, Արամոն էլ նկատեց, որ կնոջ ամենասիրելի ամանորյա ուտեստը մայրաքաղաքային աղցանն է:

Հարցին, թե Օձի տարուց ինչ են խնդրելու, Արամոն պատասխանեց՝ ամենակարեւորը՝ առողջություն: Իսկ Էմման ասաց. ՛՛Ձմեռ պապիկից խնդրելու ենք, որ պատերազմ չլինի երբեք, մարդը հասկանա, որ եթե ինքն ապրում է, ուրեմն դա հրաշք է՛՛:

Երգիչներն արդեն մոտ քսան տարի է, որ միասին են, միասին դիմավորում են յուրաքանչյոր ամանոր: Հարցին, թե որն է միասնության գաղտնիքը, Էմման ասաց, որ դրանում ոչ մի բանաձև չկա: ՛՛Ապրում ես խորը հարգանքով, ապրում ես կողակցիդ հարգելով և եթե չես վիճում, ուրեմն չես հասկանում՝ ինչի համար ես ապրում, եթե պիտի շարունակես ապրել, ուրեմն ընտանիքդ պիտի գնահատես, ինչ-որ  գաղտնիք չկա՛՛: Արամոն իր հերթին ցանկացավ, որ իրենք դեռ բազում-բազում տարիներ այդպես սիրով ապրեն միմյանց կողքին: 

Երգիչները նաև շնորհավորեցին բոլորին ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ: ՛՛Ցանկանում ենք, որ բոլորը լինեն սիրով լցված, առողջ, երջանիկ, խաղաղություն ամբողջ աշխարհին, մանուկներին խաղաղ երկնքի տակ մանկություն՛՛,-ասացին նրանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ