Իտալիայի դեսպանը թեկուզ Ձմեռ պապի հագուստ չի կրել, բայց ֆինանսական պապի՝ եղել է /վիդեո/
Henaran.am-ը տարեմուտի այս օրերին ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Մեր հյուրասրահում է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
–Պարո՛ն Սկապինի, 2009 թ–ից Դուք Իտալիայի դեսպանն եք Հայաստանում: Այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ կան հայ-իտալական հարաբերություններում:
Հայ-իտալական հարաբերություններում առավել շեշտը դրվում է մշակութային եւ տնտեսական ոլորտների զարգացման վրա: Այս տարիների ընթացքում փորձել ենք զարգացնել տրանսպորտային կապը երկու երկրների միջեւ. կան ուղիղ թռիչքներ շաբաթական երկու անգամ: Իտալացի գործարարները ընդլայնել են իրենց գործունեությունը Հայաստանում: 2012 թ-ին բացվել է հայ –իտալական առեւտրային պալատը: Երկու երկրները համագործակցում են նաեւ ռազմական եւ ոստիկանական ոլորտներում, ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր:
–Ի՞նչ բացթողումներ կամ թերություններ կան երկկողմ հարաբերություններում:
Թերի կողմը վերաբեում է ոչ միայն Իտալիայի, այյլեւ առհասարակ արտերկրի հետ հարաբերություններին: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում կիրառվեն որոշակի չափանիշներ ու ստանդարտներ՝ ազատ շուկայական հարաբերությունները զարգացնելու համար: Նախ եւ առաջ պետք հեշտացվեն Հայաստանում օտարերկրյա ընկերություների բացման գործընթացները, պետք է ավելի մատչելի դառնա բանկային համակարգը օտարերկյա ներդրողների համար, պետք է հեշտացվեն մաքսային ընթացակարգերը:
–Ի՞նչ եք կարծում, Հայաստանում չեն ցանկանում իրականացնել վերոնշյլալ բարեփոխումները, չե՞ն գիտակցում դրա կարեւորությունը, թե՞ պարզապես չկան անհրաժեշտ ռեսուրսներ:
-Ցանկացած բարեփոխում մինչ օրենսդրական դաշտ մտնելը նախ պետք է մտքում լինի: Այսինքն՝ Հայաստանում նոր սերունդը պետք է նախապատաստվի, պետք է պատրաստ լինի լքել կառավարման հին ձեւերը եւ բաց լինի զարգացած երկրների փորձն ընդօրինակելու համար:
Թե ինչո՞ւ պարոն Բրունոն չի վախենում օձից, ի՞նչ նվերներ է տալիս ընտանիքի անդամներին՝ ֆիանսական պապիկը՝ կարող եք իմանալ առաջարկվող տեսանյութից:
Այս շարքից արդեն Տիգրան Պետրոսյանի հետաքրքիր հարցերին պատասխանել է Ուկրաինայի դեսպանը: