ՀՀԿ-ի բեռնաթափումից մինչեւ չարության պակաս. 4-րդ իշխանությունն է մաղթում/վիդեո, ֆոտո/
2013թ-ը իրադարձություններով հագեցած կլինի, եւ բնականաբար, մեր` լրագրողական համքարությունը գրելու, նկարելու, տեսագրելու բազմաթիվ պահեր կունենա: Սակայն անկախ մեր մասնագիտական պարտականություններից` իմ գործընկերներն էլ մաղթանքներ ունեն: Պատերազմ չլինի, ՀՀԿ-ն ինքնամաքրվի, որ անգամ ճահճում ձկներ լողան, ոչ մեկի ծնոտը չպոկվի տեղից եւ վերջապես նախագահական ընտրություններից հետո չարություն չլինի:
Henaran.am-ի տեսախցիկը ուշադիր էր “Իրատես de facto”-ի լրագրող Կարմեն Դավթյանի, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հաղորդավար Շահանե Մեժլումյանի, “ԱՐ” հեռուստաընկերության լրագրող Նունե Սիմոնյանի, “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի, “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանի նկատմամբ:
Մեր գործընկերների Ամանորի ցանկությունները տեսանյութում: