27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որ էրեխեքը լինեն մայրիկների կողքին… Henaran.am-ը երեխաներին նվիրված շարք է սկսում/վիդեո/

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ  Henaran.am-ը երեխաներին նվիրված շարք է սկսում: Ավանդաբար  մեզանում ամենասիրելի ու սպասված տոնի շուրջ զրուցել ենք հայտնի դեմքերի, քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այս անգամ զրուցակիցներ ընտրեցինք երեխաներին : Առաջիկա օրերին մեր ընթերցողը կծանոթանա պատգամավորների, Երեւանի քաղաքապետի ու նախարարների երեխաների հետ: Ինչպե՞ս են նշում Ամանորը հայտնիների զավակները, ինչ են ուզում Ձմեռ պապից…

 Henaran.am-ը չի անտեսել նաեւ  կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին: Ամանորյա հրաշքի, իրենց սպասելիքների ու երազանքների մասին զրուցել ենք նաեւ անազատության մեջ գտնվող եւ ծնողական խնամքից զրկված փոքրիկների հետ:  

 Այս  շարքի առաջին հերոսները Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներն են ՝ իրենց մաքուր ու բարի երազանքներով:Մանկատանը  շուրջ 90 երեխա է ապրում: Հատուկ տիպի այս հաստատության սաներից  ամենափոքրիկը երկու տարեկան է, մեծը՝ 17:  

Երեխաների 85 տոկոսը տարբեր՝ մտավոր, ֆիզիկական խնդիրներ ունեն: Նրանց հիմնական մասը կամ ծնողազուրկ է կամ միածնող ու անապահով ընտանիքներից: Հաստատության սաների մի մասից էլ, ցավոք, խնդիրներ ունենալու պատճառով ծնողները հրաժարվել են:

 Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սոցաշխատող  Լիանա Մանվելյանն ասում է, որ հաստատության մասնագետներն աշխատանք են տանում ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողների հետ, թեեւ վերջիններս, հիմնականում ցածր կրթական ցենզ ունեն եւ դժվարությամբ են կոնտակտի մեջ մտնում:

 Հաստատությունն, իհարկե, փորձում է նյութականից բացի բավարարել նաեւ երեխաների հոգեւոր պահանջմունքները, ապահովել ջերմ մթնոլորտ, բայց այսուհանդերձ, երեխաներն առաջին հերթին ընտանեկան ջերմության ու սիրո կարիք ունեն:  ՛՛Հնարավորինս  փորձում ենք տալ, բայց, միեւնույնն է, ընտանեկան ջերմությանը չի փոխարինի՛՛,-խոստովանում է սոցաշխատողը:

 Մանկատան սաներն ամանորյա հրաշքին հավատում են, անհամբեր սպասում են Ձմեռ պապին ու իրենց  ցանկալի նվերներին՝ հեծանիվից մինչեւ iPad, բայց փոքրիկների ամենաանկեղծ ու ամենանվիրական երազանքը մեկն է, որ հնչում է 12-ամյա Հայկուհու շուրթերից. ՛՛Ես ուզում եմ, որ էրեխեքը լինեն իրենց մայրիկների կողքին՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ