26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սանտա Կլասուս, Ձմեռ պապի եւ Մեծ Պապու

 Տարեմուտ,Տարեգլուխ,Կաղանդ,Ամանոր, Նոր տարի. Հայերն այսպես անվանել են իրենց սիրելի տոներից մեկը:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանը:

Ըստ նրա Սանտա Կլաուսը մարդկնաց բժշկում էր, ում այցը հաճելի էր եւ սպասված: Ձմեռ պապը հայ իրականության մեջ հալածող կերպար է եղել, քանի որ իր շրջապատը սառույցի էր վերածել:

 “Սակայն հետագայում նա դարձել է բարի եւ մարդկանց երջանկություն պարգեւել: 1920թ.-ից այն մուտք գործեց նաեւ Հայաստան: Մենք ունենք նրա փոխարինողը: Նա եղել է Սահակ Պարթեւը, որը մանուկների կողմից չափազանց սիրված կերպար է, եւ նույն դերակատարումն է ունեցել, ինչ Ձմեռ Պապը կամ Սանտա Կլաուսը”,-ասաց ազգագրագետը: Ի դեպ, Ձմեռ պապիկին Հայաստանում Մեծ Պապու են կոչել:

Նրա տեղեկացմամբ`Իսկ մինչ Գերմանիայից տոնածառի մուտք գործելը հայերը եղեւնու փոխարեն օգտագործել են թարմ եւ չոր մրգերով զարդարված ձիթենու ճյուղը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ