22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կյանքը շարունակվելու է… 2012-ն ամփոփում է Աղվան Վարդանյանը

Henaran.am-ը շարունակում է 2012թ-նն ամփոփել հասարակական ու քաղաքական գործիչների հետ կարճ զրույցների միջոցով: Մեր հաջորդ զրուցակիցը ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է:

Անցնող տարվա իրադարձությունը նա համարում է խորհրդարանական ընտրությունները.’’Վատ խորհրդարանական ընտրություններն էին, իսկ ձեռքբերումների իմաստով էլ` հակառակ նշանով դրանց արդյունքները եւ մեր կուսակցության հավաքած ձայները’’:

Մեր զրուցակիցը չցանկացավ առանձնացնել տարվա բացթողումները կամ թերացումները: Աղվան Վարդանյանի համոզմամբ, թերացումները յուրաքանչյուր ոք նախ եւ առաջ իր մեջ պետք է փնտրի: ‘’Վստահաբար, շատ ավելին կարող ենք անել, շատ ավելի կարող ենք աշխատել, շատ ավելի ակտիվ կարող ենք լինել: Այս առումով միշտ անելու բան կա եւ այս առումով բոլորս էլ թերացել ենք’’:

Հետաքրքրվեցինք, իր գնահատմամբ, եղե՞լ է ինչ-որ իրադարձություն կամ զարգացում անցնող տարվա ընթացքում, որը կարելի անվանել ‘’տարվա ամոթ’’: ‘’Չեմ կարծում, ամոթը մի քիչ շատ է ասված, բայց կառավարության բերած բյուջեն, կառավարության բերած ծրագրի բացարձակ ոչ կոնկրետությունը, արդյունքների ու ցուցանիշների  բացակայությունը… Սրանք  են, որ անհանգստացնող են, բայց ամոթը ճիշտ բառ չէ’’,-ասաց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերվում է, ‘’տարվա հիասթափությանը’’, մեր զրուցակիցը  նշեց.’’Բառը կրկին շատ բարձր է ասված, հիասթափություն չէ, բայց դժգոհությունը, ակնկալիքների ավելի պակաս լինելը քաղաքական դաշտի չկայացվածությունն է”: Հենց սա, մեր զրուցակցի համոզմամբ, թույլ չի տալիս ստեղծել  իրական քաղաքաական պայքարի մթնոլորտ եւ բարձրացնել մարդկանց քաղաքական գիտակցությունը :

‘’Կյանքը շարունակվելու է, այնպես չէ, որ դեկտեմբերի 31-ը մի մեծ սահման է, հետո հունվարի մեկն է… Ես վստահ եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք շատ ավելի կազմակերպված ու  աշխատասեր լինելու, եւ այն խնդիրները, որոնք կան մեր երկրում եւ քաղաքացիների կյանքում, համախմբված լուծել’’,-շարունակում է մեր զրուցակիցը:

ՀՅԴ-ական գործիչը հուսով է, որ հայաստանցիներն Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոներն անցկցնելով հարազատների հետ ջերմ մթնոլորտում, նաեւ  լիցք կկուտակեն, որը 2013-ին ավելի լուրջ արդյունքներ ունենալուն կուղղվի:

Հիշեցնենք, որ Henaran.am-ի այս շարքի առաջին զրուցակիցը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, որը անցնող տարվա հիասթափությունը համարեց այսօրվա քաղաքական դաշտը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ