22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Եկեք միասին ասենք՝ «այո», ու վերցրեք իշխանությունը՝ առանց մարտի 1-ի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը վստահեցնում է, որ «Ոչ»-ի ընդվզումը կապ չունի Սահմանադրության հետ, այլ նրա հետ, թե ով է առաջարկել այդ փոփոխությունները: Նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումների մասին ընդդիմադիրները դեռևս 2010-11 թվականներից են խոսում. «Նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի առանցքային թեզը հենց սահմանադրական բարեփոխումներն էին: Ընդվզումը սահմամադրական բարեփոխումների հետ կապ չունի, այլ նրա հետ, թե ովքեր են նախաձեռնել այն»: Հարությունյանը ընդդիմությանն առաջարկում է համագործակցել ու առանց «ջղաձգումների և մարտի 1-ի հետամուտ լինել սեփական նպատակներին:

Իմ պատկերացմամբ՝ մենք պետք է նաև հստակ հասկանանք՝ ոչ ասելով՝ ինչի՞ն ենք նախապատվութուն տալիս: Եթե ընդդիմությունը բավականին ազդեցիկ է, կարող է հանրությանը տանել բոյկոտի, հնարավոր մարտի 1-երի: Եկեք միասին ասենք՝ «այո», ու 2017 թվականին վերցրեք իշխանությունը՝ առանց մարտի 1-ի»:

Ոտքի՛ Հայաստան» ընդդեմ սահմանադրական բարեփոխումների քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ դեռևս 2013 թվականից կա հանրային ընդվզում սահմանադրական բարեփոխումների նկատամամբ:

Ղուկասյանը նշեց` իրենք դիտարկում են ՀՀԿ-ն որպես սահմանադրությունը խախտող կազմակերպված հանացվոր խմբի վերածված քաղաքական ուժ, որը տապալել է Հայաստանում սահմանադրության հիմքերը. «Ակնհատ է նման շինծու ընտրություններից հետո գնալ համագործակցության, կնշանակեր լեգիտիմացնել այդ ընտրությունները, դրա համար Րաֆֆի Հովհաննիսանը չգնաց համագործակցության 2013 թվականին: Այս ռեժիմը, որ մեզ ասում է՝ եկեք համագործակցենք, եկեք «այո» ասենք … մեր նպատակը իշխանության գալը չէ, մեր նպատակը մեր երկիրն այս ճգնաժամից դուրս բերելն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ