Գլխավոր Արծվի աղջկանից հարեւանները դեռ չեն բողոքում /վիդեո/
“Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ընտանիքում անցնող տարում նորածնի ձայն լսվեց: Փոքրիկ Արծվուհի` որով հպարտանում են մեծ քույրը` Անհաիտն ու եղբայրը` Դավիթը: Նրանց համար փոքրիկի լույս աշխարհ գալը ամենամեծ նվերն էր:
Սակայն այլ նվերներից նրանք չեն հրաժարվի: Ճիշտ է, մեր նկարահանման ժամանակ Դավիթը դեռ չէր որոշել` ի՞նչ է գրելու Ձմեռ պապիկին, բայց հետո զանգեց ասաց, որ նամակը գրել է, եւ խնդրել հայրիկին, որ Սառցե պալատ հասցնի: Իսկ Ձմեռ պապիկից նա օդամղիչ ատրճանակ է խնդրել: “Ամեն տարի, ցանկությունս կատարվում է, այս տարի էլ կկատարվի”,-համոզված է Դավիթը:
Անահիտը Սառցե պալատ նամակ չի գրել: Մտածել է այս տարի նեղություն չտա, թող Ձմեռ պապին եղբոր եւ փոքրիկ քույրիկի համար նվերներ բերի:“Մաման ու պապան արդեն կիթառ են գնել ինձ համար, կարծում եմ դա ամանորյա նվեր կլինի ինձ”,-Henaran.am-ի հետ զրույցում գաղտնիքը բացեց Անահիտը:
Ի դեպ, Դավթի պատմելով, ամբողջ օրը քույրիկը նվագում է, բայց փառք Աստծո, հարեւանները դեռ չեն բողոքում:
Թե ինչ բարեմաղթանքներ ունեն Հայաստանի Գլխավոր Արծվի երեխաները` դիտեք տեսանյութում:
Հիշեցնենք, որ Henaran.am-ը առանձին շարքով անդրադառնում է հայտնի դեմքերի երեխաների ցանկություններին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ անազատության մեջ գտնվող անչափահասների ցանկություններին: Արդեն ներկայացրել ենք մանկատան սաների երազանքները,Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեխաների մաղթանքները:
Հիշեցնենք, որ մենք Հին Նոր տարուն կրկնում ենք Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: