Մհեր Սեդրակյանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթ է ընդունվել
ԱԺ Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ եւ ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ‘’Ժառանգության’’ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հանձնաժողովը դիմումը վարույթ է ընդունել եւ այն կքննարկի արդեն գալիք տարում:
Ավելի վաղ նշվում էր, որ արձակուրդով պայմանավորված, հանձնաժողովը դմումը վարույթ ընդունելու հարցը կքննարկի հունվարի հունվարի 17-ին՝ առաջին իսկ նիստում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին լրագրողը կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել է հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛: