26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդարադատության նախարարը չի հավատում, սոցապ նախարարն էլ խաղաղություն է ուզում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կցանկանար, որ 2013-ը Հայաստանին բերեր առաջին հերթին խաղաղություն, իսկ հայ ժողովրդին` առողջ և ամենակարևորը` ապահով  ու բարեկեցիկ կյանք: Երանի ի՞նչ չբերի 2013 թվականը, հարցրինք նախարարից:

”Երանի չբերեր այն, ինչ-որ թվարկվածներիս մեծ չէր մտնում”,-պատասխանեց նա:

 Արտեմ Ասատրյանը, ինչպես ավանդապաշտ մարդ, ամանորը նշում է ընտանիքի հետ Հայաստանում:

Հայաստանում, գյուղում ծնողների հետ է ամանորը դիմավորելու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հայ ժողովրդին արդարություն է մաղթում, իսկ իր ընտանիքին` առողջություն: Հարցին, թե ինչ է ուզում, որ Ձմեռ պապիկը բերի իր համար, Հրայր Թովմասյանն ասաց. ”Վաղուց այդպիսի բաների չեմ հավատում ու չեմ խնդրում”: Իհարկե, ինքը չի հիշում, բայց իրեն պատմել են, որ դեռ երեք տարեկանից չի հավատացել Ձմեռ պապիկին:

Հրայր Թովմասյանը  չի սիրում նոր տարուն կենացներ ասել, իսկ սիրելի կենացն է` նոր տարին շնորհավոր լինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ