24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեկ Աշոտյանը ոչինչ չի փոխի»

«Հանրային» հեռուստաընկեությամբ մեկնարկել է «Եռանկյունի» հաղորդաշարը, որը հենց սկզբից կարելի է «ռեյտինգայիններին» շարքին դասել, եթե հաշվի առնենք բարձրացված աղմուկը: Բաբբ այն է, որ հաղորդումը վարում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այս առնչությամբ Henaran.am-ը մեկնաբանություն է վերցրել «Nyut.am» կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանից և «ՄեդիաՄաքս» լրատվական գործակալության գյլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանից:

Աշոտ Աղաբաբյանը նորմալ է վերաբերում հաղորդավար Արմեն Աշոտյանին.

«Ես, ճիշտ է, ոչ մի հաղորդում չեմ նայել, բայց նրա նախկին հաղորդումն եմ նայել (նկատի ունի «Ամենախելացի»-ի տոնական հաղորդումը- Ս.Վ.) և կարող եմ ասել` նորմալ է: Թարմ խոսք է. անընդհատ նույն դեմքերն են: Ճիշտ է` Աշոտյանն ինքն այլևս թարմ դեմք չի` որպես նախարար, բայց որպես հաղորդավոր` նորույթ է»,- ասաց Աղաբյանը` հավելելով, որ էթիկապես սխալ է, որ քաղաքական չեզոքություն ենթադրող հաղորդումը վարում է այդ հարցի հանդեպ հստակ դիրքորոշում ունեցողը. «Եթե խնդիրն «այո ու ոչ»-ն է, ապա զռում է կողմնակալությունը: Ցանկալի է, որ նեյտրալ մարդ լիներ հաղորդավար»:

«Ես մեկ հաղորդում եմ դիտել: Էնտեղ զգացվում էր, որ ինքն «Այո»-ի կողմնակիցն է»,- «Եռանկյունիի» անաչառության վերաբերյալ կարծիք հայտնեց Դավիթ Ալավերդյանը` նշելով, որ սա, ավելի շատ, հակասում է ժուռնալիստական էթիկային, քանզի հաղորդավարը պետք է անաչառ լինի: «Բացի այդ, շահերի բախում կա քաղաքական գործունեության և լրագրության միջև: Բայց, քանի որ, Աշոտյանը լրագրող չի, հաղորդումն էլ ժամանակավոր է, կարծում եմ, այդ մասին խոսելն անիմաստ է»:
Ալավերդյանը նշեց նաև, որ այս հաղորդմամբ ԿԳ նախարարը չի «խանգարի» լրագրողների աշխատանքին. «Լրագրողի աշխատանքին վերջին քսանամյակում ով ասես` «վայիս չի եղել», այնպես որ մեկ նախարար ոչինչ չի փոխի»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ