02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախարարը Մոսկվայում այցելել է Տուլայի վթարից տուժածին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Նախարարը հետաքրքրվեց հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցեց նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը:

Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Դ. Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության ֆեդերալ գիտակլինիկական և ՌԴ Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնների նյութատեխնիկական հնարավորություններին և բժշկական ծառայությունների տեսակներին: Ուրվագծվեցին համագործակցության հեռանկարները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ