20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին սիրեցյալին անակնկալներ է խոստանում /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, թե ինչպես պետք է նշել ամանորը` միաժամանակ չոտնահարելով ավանդույթները, ետ չմնալով ժամանակից: Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ կենդանի էին իր տատիկներն ու պապիկները, իրենք բոլորով ”ամբողջ գերդաստանով” հավաքվում էին, և միասին դիմավորում ու նշում նոր տարին: Սակայն այս անգամ Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանում է և այստեղ է նշելու տոնը:

”Հավանաբար ընտանեկան եղանակով կնշենք, կլինենք տաճարում: Բայց դա չի բացառում, որ մենք ժամանակից էլ ետ կմնանք”,-ասաց կուսակցության ղեկավարը: Նա կնոջ` տիկին Արմենուհու և երեխաների հետ մտադրված է տոնական օրերին լինել Հանրապետության հրապարակում, շրջել փողոցներում:

”Միգուցե Արմենուհուն համոզեմ, մի հատ խմիչք հյուրասիրեմ հայաստանյան սրճարաններից մեկում”,-ժպտաց: Չնայած նախընտրական բուռն կրքերին` Հովհաննիսյանների ընտանիքին կարող ենք տեսնել նաև մշակութային օջախներում` թատրոններում, թանգարաններում:

Հովհաննիսյանը ինքն իրեն համարում է անակնկալների տրված մարդ, ով դեռ չի որոշել, թե ինչ անակնկալ, ինչ նվերներ է մատուցելու ընտանիքի անդամներին, սակայն մի բան հաստատ է` հանպատրաստից անակնկալներ տիկին Արմենուհուն սպասվում են: ”Անակնկալը կլինի  հանպատրաստից, Երևանի կենտրոնում, թե գյուղում, թե Ծաղկաձորում, ես վստահ չեմ”,-նկատեց:

“Ժառանգության” նախագահի ընտանիքում տոնածառը դեռ մի քանի օր առաջ է դրվել, զարդարվել տիկին Արմենուհու կողմից:

Ինչ վերաբերում է ամանորյա սիրելի կերակրատեսակներին, ապա մեր զրուցակիցը նախընտրում է մի փոքր լավաշով թաթախված մածունով մեղր:

”Ես առանց խտրականությունների սպառող եմ, երբեմն ԱՄՆ-ի համբուրգերներն եմ կարոտում, բայց հայկական տարբեր կերակրատեսակներ սիրում եմ, խաչապուրիներ, գետնախնձոր”,-սիրելի ճաշացանկի մասին պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Մյուս մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ