Առանց «նեղվելու»
Կապի և տրանսպորտի նախարար, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը լինելու է հանրաքվեի քարոզարշավի առաջին շարքերում: Լրագրողների հետ զրույցում վերջինս հայտարարեց, որ լինելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, մասնակցում է կուսակցության բոլոր միջոցառումներին : Լրագրողները հետաքրքրվեցին` նեղված չէ՞ արդյոք նախարարը, որ ընդգրկված չէ հանրաքվեի «այո»- շտաբում՝ Բեգլարյանն արձագանքեց` երբեք էլ շտաբի անդամ չի եղել, սակայն չմոռացավ նշել, որ միշտ էլ աջակցել և օգնել է :