Տնտեսական տարին հաղողված էր. Տիգրան Դավթյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը 2012 թ. տնտեսական տարին հաջողված է համարում, տարին կամփոփվի բյուջեով նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշներով՝ ապահովելով 7 տոկոսանոց տնտեսական աճ:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարարը եւ գոհունակություն հայտնել, որ տնտեսության իրական հատվածում նկատվում է առաջանցիկ տնտեսական աճ:
Նախարարի խոսքով, արդյունաբերության ոլորտում տեղ գտած աճը պայմանավորված է կառավարության որդեգրած քաղաքականությամբ, կառավարության կողմից հավանության են արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, ինչի արդյունքում կստեղծվի մոտ 340 նոր աշխատատեղ:
Ամփոփիչ ասուլիսում Տիգրան Դավթյանն անդրադարձավ նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի քայլերին, որոնք իրականացվել են կառավարության կողմից: Ինչ վերաբերվում է ՓՄՁ ոլորտին, անցնող տարվա ընթացքում կառավարությունը բավարարել է շուրջ 8500 աջակցության հայտ: