Արթուր Աբրահամի համար դժվար կլինի ապրել Հայաստանում
՛՛Դեռ երեք տարի կմենամարտեմ, հետո նոր ձեռնոցները վայր դնելու մասին կմտածեմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա նշեց, որ երազանք ունի մի օր էլ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, և այդ երազանքն անպայման կիրագործի: Սակայն Արթուրի համար շատ դժվար կլինի ապրել Հայաստանում, քանի որ իր աշխատանքը և “ամեն ինչ” Գերմանիայում է:
Աբրահամը պատմեց, որ իր հաջորդ երազանքն է մենամարտել այն բռնցքամարտիկի հետ, ում հետ հաջողություն չի ունեցել մենամարտելիս:
Աշխարհի չեմպիոնը Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկ է համարում ազատ ոճի ըմբշամարտիկ, Օլիմպիական մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին: Իսկ տարվա լավագույն բռնցքամարտիկ է համարում Կլիչկո եղբայրներից կրտսերին: