08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դիաբետով հիվանդները չեն կարողանում դեղորայք ձեռք բերել

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր ԱԺ-ում բարձրացրեց շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները: Բիշարյանն ասաց, որ իրենց բազմիցս դիմել են հիվանդներ՝ պնդելով, որ չեն կարողանում ստանալ պետության կողմից հատկացվող դեղորայքը: Ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դեղատներից անձամբ գնել դրանք:

Նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրեց՝ արվում են համապատասխան քայլեր. մասնավորապես 2016-ին նախատեսվում է ավելացնել դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղորայքի խմբաքանակը: Նա նշեց, որ շատ դեպքերում առողջապահական ծրագրերը պետք է գնատահատել տաս, քսան տարվա կտրվածքով: Նախարարության ուշադրության կենտրոնում են հատկապես դիաբետով հիվանդ անչափահաս երեխաների դեղորայքային սպասարկումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ