10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Տուժածները մասնագետների հսկողությամբ տեղափոխվեցին ԲԿ

Հատուկ չվերթով Երևան ժամանեց  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած 32 քաղաքացիներին և 8 զոհերի աճյունները տեղափոխող օդանավը: Տուժածներին ուղեկցում էին վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև  զոհերի 16 հարազատները: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Ութ տուժածներն օդանավից անմիջապես տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ի մոտ առկա է ողնաշարի  վնասվածք, և տեղափոխումը կազմակերպվել է ռեանիմոբիլներով` մասնագետների  հսկողությամբ:  Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը կշարունակեն 12 վիրավորները։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև  առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի նրանց  տեղափոխվել Հայաստան:

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների աճյունների տեղափոխումը կազմակերպել է  ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնը, որտեղից վաղը՝ նոյեմբերի 6-ին` ժամը 10:00-ից դիերը կհանձնվեն հարազատներին։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ