Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունը գրեթե ավարտվել է: Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կազդարարվի նախաքննության ավարտի մասին, որից հետո քրգործը կուղարկվի դատարան:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները առաջիկա օրերին իրենց մոտ կհրավիրեն տուժողներին՝ Զաքարյան եղբայրներին, որպեսզի նրանց իրազեկեն նախաքննության ավարտի մասին, և նրանք հնարավորություն կունենան այդ առնչությամբ իրենց կարծիքը ներկայացնել նախաքննության մարմնին:
Նշենք, որ այս գործով մեղադրյալները 6-ն են, որոնցից կալանքի տակ են միայն Յուրի Մանուչարյանը և մարզպետի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիս Խաչատրյանը: Վերջինս 4 ամիս գտնվում էր հետախուզման մեջ իրավապահներին ներկայացավ մեկ ամիս առաջ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում