28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ զեկույց են հրապարակել

ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են Թուրքիայում նոյեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը: Ըստ «Ակոս»-ի հրապարակման՝ ԵԱՀԿ պատվիրակությունն արձանագրել է հատկապես երկրի հարավ-արևելյան շրջաններում կուսակցությունների անդամների, քարոզարշավների անձնակազմի և կուսակցությունների գրասենյակների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև՝ կուսակցությունների ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները, գրում է Ermenihaber.am-ը:

Պատվիրակությունն անդրադարձել է նաև մամուլի անազատության խնդրին, լրագրողների նկատմամբ հարուցված հետաքննություններին, որոշ լրատվամիջոցների փակման դեպքերին, ընտրողների՝ տարբեր տեսակետների ծանոթանալու և տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներից օգտվելու հնարավորության սահմանափակումերին:

ԵԱՀԿ դիտորդները մասնավորապես ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հատկապես ընտրություններին նախընտրական քարոզարշավի վերջին երկու շաբաթների ընթացքում հաճախացել են ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամների և ակտվիստների նկատմամբ հարձակումների կամ ձերբակալման դեպքերը: Բացի այդ  ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) և ԺԴԿ-ի 33 անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ նախագահ Էրդողանին և այլ պետական պաշտոնյաների վիրավորելու մեղադրանքով: Նմանատիպ մեղադրանքներով, ինչպես նաև ահաբեկչություններին աջակցելու մեղադրանքով քրեական հետաքննություններ են սկսվել նաև բազմաթիվ լրագրողների և մեդիա կառույցների դեմ:

Դիտորդներն արձանագրել են նաև, որ որոշ ընտրողների նկատմամբ բռնություններ և սպառնալիքներ են կիրառվել՝ որոշակի քաղաքական ուժերի օգտին քվեարկելու հարկադրանքով: ԵԱՀԿ դիտորդները ընդգծել են այն հանգամանքը, որ որոշ ընտրատեղամասերում կուսակցությունների կողմից հավատարմագրված դիտորդների գործունեությունը խոչընդոտվել է:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ