23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ և ՌԴ վարչապետներն առանձնազրույց են ունեցել

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են ակտիվ փոխգործակցությունն   առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, ինչպես նաև անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ