03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

10 երկիր հրաժարվել է “Եվրատեսիլ”-ից

Հայտնի երգի մրցույթ “Եվրատեսիլ“-ն այս տարի տխուր կլինի. 10 երկիր հրաժարվել են մասնակցել մրցույթին: 

Ֆինանսական խնդիրների պատճառով տարվա ամենակարեւոր շոուներից մեկին չեն մասնակցի Չեխիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտայնը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան, Հունաստանը եւ Կիպրոսը: 

Թուրքիան եւս օրերս բոյկոտել էր մրցույթը` հայտարարելով, որ քվեարկության կանոններն անարդար են: Անկարան նաեւ դժգոհ է մրցույթի հիմնադիր 5 երկրներին տրված արտոնություններից, քանի որ նրանք չեն մասնակցում կիսաեզրափակիչներին եւ միանգամից հայտնվում են եզրափակչում: Այդ երկրներն են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան:

Ինչպես հաղորդում է “News Liga”-ն, ներկայումս “Եվրատեսիլ-2013”-ին իրենց մասնակցությունը հաստատել են 39 երկրներ: Այս տարի մրցույթը կանցկացվի շվեդական Մալմայում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ