23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԱԽ քարտուղարը Չինաստանում է

             Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիեւի հետ, ում հետ քննարկվել են ՇՀԿ-ում Հայաստանի դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: ԱԱԽ քարտուղարը մասնակցել է նաեւ ՇՀԿ եւ ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին, որին ներկա է գտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Խորհրդաժողովին հաջորդել է Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ստորագրված պլանի համաձայն 2013 թվականի ընթացքում Հայաստան-ՀԱՊԿ  համագործակցությանն  առնչվող հարցեր:

Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի անդամ Չեն Ֆենսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Չինաստան ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Չեն Ֆենսյանին են փոխանցվել Հայաստանի Հանրապետական եւ <<Օրինաց երկիր>> կուսակցությունների պաշտոնական հրավերները` վերջինիս Հայաստան այցելելու վերաբերյալ: Պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության միջեւ միջկուսակցական համագործակցության մասին:

Աշխատանքային հաջորդ հանդիպումը կայացել է ՉԺՀ ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ, ում հետ քննարկվել են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերում չինական կողմի մասնակցությանն ու ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ